00:00:00

Գործադիրը տարկետում տվեց մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքական 3 ֆուտբոլիստների. Նրանք նոր են ՀՀ քաղաքացիություն ստացել

12:35, 26 դեկտեմբեր 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 2019 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Յուրի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար  Արմենի Դերմեջյանին, որոնք հանդես են  գալու ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում: Նշված անձինք հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր