Ես նախկինում գրել էի, որ այս տարի բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, մենք կարող ենք ձգտել մինչեւ 100 մլրդ դրամի գերակատարման: Բայց մենք որոշում ենք կայացրել 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Դրանք հուսահատ պարտքեր են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում:
Այսինքն բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է հավաքագրված թվից հանած այն թիվը, որ վերադարձրել ենք տնտեսվարողներին: Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք եւ փոխանցել ենք: Փաստացին այն է, որ 90 մլրդ դրամից ավելի լրացուցիչ հարկային հավաքագրումներ կունենանք»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցրեց, որ այդ 89 մլրդ դրամն արդեն հասել է 101 մլրդ դրամի: Նա հավելեց, որ այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակներում է. «Մի շատ կարեւոր բան էլ եմ ուզում ասել. Եթե նախորդ տարի տնտեսվարողներին վերադարձրել ենք 97 մլրդ ավելացված արժեքի հարկ, ապա այս տարի այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը արդեն 153 մլրդ դրամ է: Այսինքն մենք ավտոմեքենաների հոսքից ունեցել ենք 55 մլրդ դրամ, որը հաջորդ տարի ամենայն հավանականությամբ չենք ունենա, միաժամանակ հետ ենք վերադարձրել 65 մլրդ դրամ»:
ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաեւ գերավճարների թեմային, նշելով, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլն դրամ, երեկվա դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ: