00:00:00

Սպիտակում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի նոր շենք կկառուցվի. Նոր որոշում

11:45, 26 դեկտեմբեր 2019

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց Սպիտակ քաղաքի ավագանու որոշմամբ նվիրատվության կարգով հատկացված՝ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող`  Երևանյան խճուղի, թիվ 87 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.35062 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդունել որպես ՀՀ սեփականություն և այն ամրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Սպիտակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենք կառուցելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ վարկային ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում նախատեսվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կառուցել համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային կենտրոն։ Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ վարկային ծրագրի ավարտը 2020 թվականի նոյեմբերի 30-ն է։ Սա նշանակում է, որ հնարավորին սեղմ ժամկետներում անհրաժեշտ է սկսել Սպիտակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ դրանք հնարավոր է սկսել միայն տրամադրված հողամասը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնելուց հետո։ Նախագծի նպատակը մեկ պատուհանի սկզբունքով Սպիտակի տարածաշրջանի բնակչությանը ինտեգրված սոցիալական ծառայությունների պատշաճ մատուցման ապահովումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր