00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 48-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի (ուղիղ)

11:04, 26 դեկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 57 հարց, որից 48-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին, -              Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին, -              «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, -              Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին, -              Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին, -              Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, -              Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, -              «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նախապայման սահմանելու մասին եւ այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=v9yjIqkGpQY&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր