00:00:00

Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ամասիա քաղաքում ձյուն է տեղում

10:50, 26 դեկտեմբեր 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:50-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիա քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր