00:00:00

«Հրապարակ». Մի՞թե վարչապետը կարծում է, որ երբ բղավում է՝ «կկտրենք թաթիկները, կպառկըցնենք ասֆալտին, կծեփենք պատերին», նպաստում է հանրային համերաշխության մթնոլորտին

13:52, 26 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Անգամ այս նախատոնական օրերին բարությունն ու հանդուրժո­ղականությունը չեն համակում մեր հասարակությանը՝ ատելության, չարության, միմյանց հայհոյելու և վիրավորելու չափաքանակն այլևս անտանելի է դարձել: Բայց հատկապես անտանելի է այն, որ ատելությունից բողոքում են հենց իրենք՝ ատելություն ու չարություն տարածողները: Գուցե մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ատելության խոսքը: Առավել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը: Երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիա­լական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և ես՝ անձամբ, գտնվում եմ ճշգրիտ նույն իրավի­ճակում, ինչ լրատվամիջոցները»: Ի վերջո, ո՞վ է մեղավոր այս իրավիճա­կի համար: Մի՞թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ դեմքի չարացած արտահայտությամբ բղավում է՝ «կկտրենք թաթիկները, կպառկըցնենք ասֆալտին, կծեփենք պատերին», երբ խոսում է «վնգստացող ու տեր փնտրող դատավորնե­րի» մասին, նպաստում է հանրային համերաշխության մթնոլորտին: Երբ ատելությունից աղավաղված դեմքով խոսում է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ականների մասին, ոչ թե ատելություն է տարածում, այլ՝ բարություն: Երբ դատարանով չդա­տապարտված մարդկանց հասցեին «հանցագործներ» տերմինն է կիրա­ռում և կառավարության նիստում քննարկում չապացուցված մե­ղադրանքը, անմեղության կանխա­վարկածի դեմ չի գնում: Երբ իրեն քննադատողներին թշնամի, հա­կահեղափոխական ու սև է անվա­նում, համազգային միասնությունն է ամրապնդում: Երբ հրահանգում է բանտերը լցնել իր հա­կառակորդներով, ամա­նորյա նվեր է մատուցում հանրությանը»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր