00:00:00

«Հրապարակ».Փաշինյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը չխոստովանեց, որ իր վարչապետության օրոք մամուլն ամենաշատն է քարկոծվում

13:40, 26 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ։ Թեև խոստովանեց նաև, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, և այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից։ Մեկուկես տարվա ընթացքում այնքան շատ հարձակումներ են եղել լրագրողների նկատմամբ, այնքան դատական գործ կա լրատվամիջոցների դեմ, որքան նախորդ 10 տարում չի եղել»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր