00:00:00

«Հրապարակ». Խաժակյանի հարցում ընդհանուր հայտարարի են եկել. Էդմոնն ու Մանեն պնդել են, որ մանդատը դնի

13:04, 26 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանին առնչվող ԼՀ քննարկումներն ընթացել են 2 փուլով. առաջինը բուռն՝  «Holiday Inn» հյուրանոցում` ԼՀ դպրոցի միջոցառման ժամանակ, ուր պահանջվել-առաջարկվել է վայր դնել ավագանու մանդատը: Հիմնական պահանջողները եղել են Մանե Թանդիլյանը եւ Տարոն Սիմոնյանը, Մարուքյանը չի ցանկացել «վատամարդ» լինել՝ արբիտրի դերում է եղել: Կուսակցությունում եւս եղել են պնդողներ, որ ճիշտը մանդատը դնելն է,  սակայն առարկողներն ավելի պինդ են գտնվել եւ արձանագրել են, որ Էդմոնի եւ Մանեի ասուլիսներն էին պատճառը, որ թեման տիրաժավորվեց` խորացնելով վարկածը, որ Նիկոլի պահանջն են իրականացնում։ «Մանեն ասուլիսում անհաջող էր ձեւակերպել, ինչից տպավորություն էր ստեղծվել, թե փորձում ենք փակել Խաժակյանի բերանը»,- ասաց ԼՀ խորհրդի անդամը: «Մանեին առավել հետաքրքրում էր հարցադրումը` ինչպես է Խաժակյանը հետայսու շարունակելու իր միսիան»: Ինչպե՞ս։ «Եկանք ընդհանուր եզրակացության, որ Խաժակյանը շարունակում է` պատասխանատվություն չկրելով «Լույս» դաշինքի մյուս անդամների համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր