00:00:00

‹‹Նիկոլ Փաշինյանը անհարկի քաղաքականացրեց ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցը››. Սուրեն Սուրենյանց

16:00, 25 դեկտեմբեր 2019

Իշխանությունը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բոլոր ոլորտներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ‹‹Դեմոկրատական այլընտրանք›› կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: ‹‹Երեկ բոլորս տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը պետական մակարդակով վավերացրեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Սա շատ անցանկալի երևույթ է, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, պետության միջամտությունը ֆեդերացիայի գործունեությանը պետք է լիներ նվազագույնի հասցված, բայց մենք տեսնում ենք, որ պետական մի շարք պաշտոնյաներ ոչ միայն գործուն մասնակցություն  ունեցան ֆեդերացիայում տեղի ունեցած ընտրություններին, այլև հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը անհարկի քաղաքականացրեց ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցը և ըստ էության պետական մասշտաբով օրհնվեց Արմեն Մելիքբեկյանի ընտրությունը, որը դարձյալ ես սխալ եմ համարում՝ անկախ նրանից, թե  Արմեն Մելիքբեկյանի  անձին ինչպես եմ վերաբերվում: Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը դարձյալ ուղեկցվեց սևերի, սպիտակների հակադրության արհեստական թեզով: Արդյունքում  երկու օր է ֆուտբոլային հանրությունը քննարկում է այն  հարցը,  թե Հենրիխ Մխիթարյանը  մասնակցելու է հավաքականի խաղերին, թե ոչ, որովհետև նախագահի ընտրության ամբողջ ընթացքը ուղեկցվեց ֆեյքերի մի ամբողջ բանակի կողմից  Մխիթարյանի, նրա մոր հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններով, որը դարձյալ ես ճիշտ չեմ համարում››,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր