00:00:00

Երևանի ավագանին հաստատեց Երևանի 2020 թվականի բյուջեն. բյուջեի ծախսային մասի 90,3 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին

01:47, 26 դեկտեմբեր 2019 Քաղաքականություն

Երեւանի ավագանու այսօրվա հերթական  նիստում գրանցված 45 ավագանու անդամներից 38 կողմ, 7 դեմ և 0 ձեռնպահով հաստատվեց Երևանի 2020 թվականի բյուջեն.
Ըստ բյուջեի՝ եկամուտների գծով նախատեսվում է 107,146,776.0 հազար դրամ, ծախսերի գծով՝ 116,259,587.5 հազար դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 9,112,811.5 հազար դրամ։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ 2019-ի բյուջեի եկամուտները սահմանվել են 83,77 մլրդ դրամ. «Ծրագրված եկամուտները գերազանցում են 2018-ի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,4 մլրդ դրամով կամ 56 տոկոսով: 2019 թվականին քաղաքի սեփական մուտքերը կազմել են 29 տոկոս, իսկ 2020-ին կկազմի 32,6 տոկոս: Սա խոսում է համայնքի անկախության ցուցանիշի աճի մասին»,- ասաց փոխքաղաքապետը: 2020 թվականի բյուջեի ծախսային մասի 90,3 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին: Նախագծի ծախսային մասը 2019-ի հաստատված բյուջեից ավելի է 31,9 մլրդ դրամով, 20,8 մլրդ դրամը բյուջեով նախատեսված ցուցանշի ավելացումն է՝ որպես պատվիրակված լիազորություն: 2020 թվականի բյուջեի ծախսերի մեջ սոցիալական ոլորտի ծախսերը կազմում են 31,8 տոկոս, տրանսպորտի ոլորտի ծախսերը՝ 19,5 տոկոս, շրջակա միջավայրի ծախսերը՝ 17,3 տոկոս: Կառավարման մարմնի պահպանման համար նախատեսվել է 9,4 մլրդ դրամ կամ ծախսերի 8,2 տոկոս, որից աշխատավարձի ֆոնդը կկազմի 5,5 մլրդ դրամ, պարգևատրման ֆոնդը՝ 1.89 մլրդ դրամ (նախորդ տարվանից 100 մլն-ով պակաս):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր