00:00:00

Շնող գյուղի մոտ դեռ այրվում է մոտ 3 հա բուսածածկույթ

21:18, 25 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գուբութ» կոչվող սարալանջի անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, դեռ այրվում է մոտ 3 հա բուսածածկույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում է 39 փրկարար ծառայող: Ժամը 17։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, դեռ այրվում է մոտ 3 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն»  մասնաճյուղի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գուբութ» կոչվող սարալանջում այրվում է բուսածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից: Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ: Ժամը 18:50-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր