00:00:00

Կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի <> 13-րդ մրցանակաբաշխությունը

19:34, 25 դեկտեմբեր 2019

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ «Ոսկե հասկ» 13-րդ մրցանակաբաշխությունը, ուր ներգրավված են բուհի ուսանողները, դասախոսները և գործընկեր կազմակերպությունները: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական եւ հասարակական գործընթացներում մասնակցություն եւ ներդրում ունեցած անձանց եւ կառույցներին: 2019թ. «Ոսկե հասկի» հաղթողներն են`
  1. «Սպայկա» ՍՊԸ – «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն» անվանակարգում
  2. Արտակ Ղազարյան – Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող,  «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում,
  3. 3. Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողական խորհուրդ - «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» անվանակարգում,
  4. 4. Ֆինանսների կառավարում - 5-րդ կուրս- «Լավագույն կուրս» անվանակարգում,
5․ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված գիտաժողով (կազմակերպիչ Զարուհի Հովեյան) - «Լավագույն ուսանողական նախաձեռնություն» անվանակարգում 6․ Սասուն Մամաջանյան - «Լավագույն երիտասարդ հետազոտող» անվանակարգում Հատուկ մրցանակներ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ։ Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին հայկական ժողովրդական և էստրադային երգիչ-երգչուհներ Գոռ Սուջյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սրբուհի Սարգսյանը և Արսեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր