00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքում ընտանիքի չորս անդամի մահվան դեպքի առթիվ

19:07, 25 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ: 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը եւ բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի եւ Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաեւ նրանց՝ 2002 եւ 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը: Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր