00:00:00

Երթեւեկության փոփոխություն Երեւանի մի շարք հատվածներում. տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով լուսացույցներ

18:30, 25 դեկտեմբեր 2019

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 25-ից Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոց №19, Նալբանդյան փողոց №59 (Կորյունի փողոցի վրա՝ Կորյուն-Չարենց-Նալբանդյան խաչմերուկ), Դ.Բեկի փողոց՝ Ռազմական ակադեմիայի դիմաց, Թբիլիսյան խճուղի №43/8, Մարգարյան փողոց №14 եւ №29/3 հասցեներին հարող չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ եւ այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր