00:00:00

ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

17:23, 25 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 08։02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վլադիմիր Պ., ծնված 1981 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորը՝ Արեն Ա.-ն (ծնված 1998 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը  հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր