00:00:00

Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

17:12, 25 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված գիտական կոնֆերանս՝ «Ռազմական համալսարանի գիտական և ուսումնական գործընթացում 25 տարվա նվաճումներ և զարգացման հեռանկարները» խորագրով: Զեկուցումներով հանդես են եկել Ռազմական համալսարանի, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչներ: Քննարկվել են Հայաստանի արդի մարտահրավերներն ու ռազմական սպառնալիքները, առաջարկվել պաշտպանական համակարգի, ռազմական գիտության և կրթության զարգացմանը միտված արդյունավետ լուծումներ, զինված ուժերի կիրառման, զարգացման և առաջավոր փորձի ներդրման ուղիներ: Կոնֆերանսի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, լավագույն ելույթներով հանդես եկած զեկուցողները խրախուսվել են պատվոգրերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր