00:00:00

Խոշոր հրդեհ Շնող գյուղում. մարման աշխատանքներն այսօր վերսկսվել են, մասնակցում է 39 փրկարար

15:21, 25 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում է 39 փրկարար ծառայող: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գուբութ» կոչվող սարալանջում այրվում է բուսածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից: Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ: Ժամը 18:50-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր