00:00:00

«Հերթական ապատեղեկատվությունն է»․ Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանի հայտարարության մասին

14:29, 25 դեկտեմբեր 2019

Կարծում եմ՝ սա հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որ «Կամազները» քաղաքապետարանին չեն նվիրվել, այլ հենց գումարն են տվել քաղաքապետարանին, իսկ նվիրատվությունների մասին խոսակցությունը քննարկվել է անձամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում։ «Բնականաբար ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով»,-նշեց Մարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր