00:00:00

«Իրավական» գործիքակազմով փորձում են ներազդել Արմեն Թավադյանի վրա՝ թիրախ ունենալով լրատվամիջոցը. Հայտարարություն

14:05, 25 դեկտեմբեր 2019

«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Հայտարարությունում ասվում է. «Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական թիրախ ունենալով բուն լրատվամիջոցը: «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին լուրերը, առնվազն, նման տպավորություն են թողնում։ Հանրային իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտող կամ այն կասկածի տակ դնող որեւէ գործողություն դատապարտելի է եւ պիտի արժանանա հանրության աներկբա դիմադրությանը»: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով քրեական գործի շրջանակներում հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը, նա դեռ կասկածյալի կարգավիճակ ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր