00:00:00

«Հրապարակ». Ինչ նպատակ էր հետապնդում թատերականացված միջոցառումը ԵՊՀ-ում. Ռեկտորի ԺՊ-ն Դավիթին համոզել է՝ չանել նման բան

13:36, 25 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ-ում հրավիրվելու է հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ուսանողների հետ հանդես է գալու կոշտ պահանջով` մրցույթ հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար։ «Իշխանությունները փորձում են նախ «Կրթության մասին» օրենքն ընդունել, նոր մրցույթ հայտարարել, որ իրենց թեկնածուն անցնի։ Նոր խորհուրդը 12 անդամից է․ 6-ին նշանակում է նախարարը, 4-ին` ԵՊՀ-ն, 2-ը՝ գործարար աշխարհից։ Այսօրվա խորհրդի նկատմամբ իշխանությունը վստահություն չունի, եւ Արայիկ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի պահանջով մրցույթն անվերջ հետաձգում են, ինչն էլ փորձում էր կանխել ուսխորհուրդը։ Ռեկտորի ԺՊ-ն կանչել էր Դավիթին, համոզել` չանել նման բան․ զրո արդյունք։ Ուստի երեկ թատերականացված միջոցառմամբ՝ ոստիկանների միջոցով բերման ենթարկեցին Ափոյանին` համալսարանի միջանցքներով քաշ-քաշ անելով, որ ուսանողները վախենան, եւ վաղվա նիստն անցնի ըստ իշխանական սցենարի»,- ասաց ԵՊՀ պաշտոնյան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր