00:00:00

Կրակոցներ եւ սպանություն Դիլիջանում. 32-ամյա տղամարդու մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել

23:14, 24 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Մոտ մեկ ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ի  հարցին ի պատասխան հայտնեցին, որ ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ ՀԺ-ի տեղեկություններով, սպանվածը 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ թվում՝ թմրամիջոցների գործով: Ըստ նախնական տեղեկությունների, Խառատյանի վրա կրակել են ինքնաձիգից՝ այն պահին, երբ վերջինս մեքենան նստելիս է եղել: Սպանվածի մարմնի վրա բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր