00:00:00

Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական հավաքակայան

22:07, 24 դեկտեմբեր 2019

Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։
Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ: Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել մատուցվող սննդի վերաբերյալ զինակոչիկների կարծիքներին և լսել նրանց առաջարկները: Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորակոչի կազմակերպման պատասխանատուներին՝ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր