00:00:00

Երևանում հայտնաբերվել է դի

19:31, 24 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 70 շենքի 35-րդ տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարված է, իսկ ներսում դի կա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարածքում հայտնաբերվել է Նարեկ Ղ.-ի (ծնված 1982 թ.) դին, որը տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից: Դեպքի վայրում հայտնաբերվել է մասամբ ջերմահարված էլեկտրական սալիկ, ծխացող բաճկոն և բաց թողնված ծորակ: Փրկարարները ծխացող բաճկոնը դուրս են բերել բնակարանից և փակել ծորակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր