00:00:00

«ՎԱԶ 2107»-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի համար, վերջինս բախվել է «ՎԱԶ 21099»-ին, որն էլ շրջվել է

17:53, 24 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս –Քարվաճառ ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Վարդենիկ գյուղի բնակիչ, 41-ամյա Արսեն Հ.-ն, վարելով «ВАЗ 2107» մակնիշի 35 PD 870 համարանիշի ավտոմեքենան, խոչընդոտներ է ստեղծել իրեն վազանց կատարող նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Արեգ Ս.-ի վարած Mercedes մակնիշի K 007 OP 150 RUS համարանիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է Վարդենիկ գյուղի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 44-ամյա Մհեր Պ.-ի վարած «ВАЗ 21099» մակնիշի 09 ՍԼ 339 համարանիշի ավտոմեքենային: Shanshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ВАЗ 21099-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Մհեր Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր