00:00:00

ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ չհիմնավորված թանկացումներից

15:45, 24 դեկտեմբեր 2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին  հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից եւ իջեցումներից, ինչպես նաեւ անբարեխիղճ մրցակցության գործողություններից: Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը եւ պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առեւտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան: Միաժամանակ կոչ ենք անում սպառողներին օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի  010 541 900  (324) հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր