00:00:00

Լարված իրավիճակ Հովտաշատում՝ Ծառուկյանի անվան հետ կապվող տարածքներում

14:55, 24 դեկտեմբեր 2019

Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք  ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպված է և կարծես թե մինչ այս պահը հատուկ սցենարով է ընթանում։ Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Հետո, երբ դիմադրության են հանդիպել, հրմշտոց է սկսվել, հայհոյախառն արտահայտություններով փորձել են սադրել ձկնաբուծարանի աշխատակիցներին։ Դեպքի վայրում իրավիճակն ավելի է թեժացել, երբ ժամանել է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Նրանք հարձակվել են նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին և օպերատորին, վնասել տեսախցիկը: Նշենք, որ ձկնաբուծարանն իրականում պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կամ գոնե ԱՆ պետռեգիստրում գրանցված է նրա անունով։ Շարունակությունը 168.am-ում։ https://www.youtube.com/watch?v=7OHos4qboo0&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր