Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հարություն Վ.) բախվել է գազատար խողովակին և մասամբ հայտնվել խողովակի տակ. գազատար խողովակը վնասվել է, տեղի է ունեցել գազի արտահոսք առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն: