00:00:00

Զառիթափ գյուղում BMW-ն գլորվել է մոտ 100 մետր ու հայտնվել «Փշոնք» գետում

10:48, 24 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամ 23:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել  ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայրիկ Մ., ծնված 1994 թ.) Զառիթափ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվելով (մոտ 100 մ) հայտնվել «Փշոնք» գետում: Հայրիկ Մ.-ն հոսպիտալացվել  է Վայքի ԲԿ, որտեղ  ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: Ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր