00:00:00

«Առավոտ». «Մեզ էլ էր թվում՝ երկար կարող ենք մնալ իշխանության». Արամ Մանուկյան

14:00, 24 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «Հեղափոխության սկզբում ռուսական իշխանությունները բարեհոգի չէին փոփոխությունների նկատմամբ, բայց տարվա վերջին այդ հարաբերություններում տաքացում մի փոքր նկատվեց»,- երեկ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը փաստեց, որ անցյալ տարվա ընթացքում չորս քաղբանտարկյալ ամբողջությամբ արդարացվել են, ինչը քիչ է, բայց տեղաշարժ կա: Որպես մեծագույն թերություն` Արամ Մանուկյանը համարեց գործընթացների դանդաղկոտությունը և մանրամասնեց. «Որքան հեռանում ենք հեղափոխությունից, այնքան մեծանում է անվճռականությունը բարեփոխումներն արագ անցկացնելու համար: Դա ավելի շատ վերաբերում է դատաիրավական ռեֆորմին և հատկապես ՍԴ ռեֆորմին: Մեզ համար քննադատելի է իշխանությունների վերաբերմունքն անցած պատմությանը՝ 1988-ից սկսած՝ ազգային ազատագրական շարժմանը, անկախական շարժմանը և հաճախ նույնիսկ սրբագրումներն իշխանության կողմից մեզ համար ընդունելի չեն: Մեզ դուր չի գալիս իշխանության՝ գործընթացների մատուցման եսակենտրոնությունը, որտեղ գերիշխում է «եսը», «մենքը», «աննախադեպը»: Իշխանությունը պետք է լինի համեստ, ոչ թե ինքն իրեն գնահատի, այլ՝ հասարակությունը, փորձագետները, քաղաքական ուժերը գնահատեն: Հաճախ ենք լսում՝ միայն մենք, այս իշխանությունը, երկու օր առաջ նույնիսկ խորհրդարանում լսեցի՝ ամենաազգային կառավարությունը»: Ամփոփելով թեման՝ Արամ Մանուկյանն իշխանություններին զգուշացրեց՝ ռեյտինգն ու իշխանություն կոչվածը միշտ չէ ձեռքին լինում ու հայտարարեց. «Մենք տեսել ենք. մեզ էլ թվում էր, թե երկար կարող ենք մնալ իշխանության: Գալիս է մի պահ, երբ անկախ քեզնից կորցնում ես իշխանությունը և պարտավոր ես արագ հիմնական բարեփոխումներն անել, խնդիրները լուծել արագացված տեմպերով: Միշտ պետք է մտածել, որ վաղը կարող է դու չլինես իշխանության, ուստի արագ գործիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր