00:00:00

Խոշոր վթար Կողբ գյուղում. УАЗ-ին հարվածած Nissan-ին հայտանբերել են եկեղեցու տարածքում թաքցրած

23:05, 23 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր վթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։ Հարվածի արդյունքում УАЗ-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից որոշ ժամանակ անց ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Ուլիխանյանը և տեսուչ Էդգար Հովհաննիսյանը Nissan հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։ Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով Nissan-ը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր