00:00:00

Հրդեհ հայ-վրացական սահմանին

22:50, 23 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հայ-վրացական սահմանին՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ, այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները իրականացվում են մեծ դժվարությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր