00:00:00

«Ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում հնարավոր Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումից». իրավապաշտպանը՝ Ա. Մելիքբեկյանին

22:47, 23 դեկտեմբեր 2019

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էայսօր տեղի ունեցած ՀՖՖ ընտրություններին: «ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ Հարց․ -Պարոն նախագահ, ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում հնարավոր Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումից։ Պատասխան․ -Այնպիսի արդյունք, որ կբավարարի և Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին»,- գրել  է նա։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել կազմակերպության գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ նա ստացել է 13 ձայն, նրա մրցակից՝ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։ Ֆեդերացիայի համաժողովին նախորդած աժիոտաժից հետո կրքեր են բորբոքվել նաեւ ընտրությունների ընթացքում։ Մելիքբեկյանի մրցակից Թովմաս Գրիգորյանը բանավիճել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ըստ Գրիգորյանի՝ պայքարն անհավասար էր. կար իշխանության աջակցություն մյուս թեկնածուին։ Համաժողովի ընթացքը խայտառակություն է որակել, ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը։ Քանի որ Մխիթարյանին չհրավիրելու մասին լուրեր են տարածվել, Մարինա Թաշճյանն ասել է՝ եթե պետք է չհրավիրեն, թող չհրավիրեն։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր