00:00:00

Նունե Սարգսյանին է փոխանցվել «Տարվա կին» մրցանակը

22:37, 23 դեկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հանձնվել է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհավորել է տիկին Սարգսյանին և փոխանցել խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը: Հանդիպման ընթացքում ասոցիացիայի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրենց կազմակերպության գործունեության, ինչպես նաև մրցանակաբաշխության և մրցանակակիրների որոշման գործընթացի մասին: Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը գնահատում է Հանրապետության նախագահի տիկնոջ գործունեությունը, հատկապես՝ հաշմանդամություն և աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ նրա կողմից ցուցաբերվող մշտական ուշադրությունը: Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Նա կարևորել է ասոցիացիայի գործունեությունը և հետագա հաջողություններ մաղթել իրենց մասնագիտական աշխատանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր