00:00:00

Գիտության պետական կոմիտեի նախագահը և նրա տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում են գրել

01:49, 24 դեկտեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանը  եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Այս մասին հայտնում է Factor.am-ը: «Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց  Հարությունյանը։ Իսկ  որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք  այս դեպքում եւս  առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված   Հարությունյանը   հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ 2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը  այս տարվա   հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31