00:00:00

Նոր մանրամասներ՝ «Ծիրան» սուպերմարկետի հրդեհից. այրվել են տնտեսական իրեր

21:30, 23 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:   Պարզվել է, որ սուպերմարկետի պահեստի կախովի առաստաղի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։ Մոտ 12 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր՝ մոտ 5 քմ և ջերմահարվել՝ 1 գմ էլեկտրական լարեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր