00:00:00

5 պարզ կանոն, որոնք կօգնեն բոլոր իմաստներով «լավ» երեխաներ դաստիարակել

19:45, 23 դեկտեմբեր 2019

Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն բոլոր իմաստներով «լավ» երեխաներ դաստիարակել: 1. Երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք Երեխայի հետ անցկացրած ժամանակը պետք է միայն նրան նվիրված լինի: Երեխայի հետ կարդացեք սիրելի գիրքը, ֆուտբոլ խաղացեք, որևէ սեղանի խաղ, լեռներ կամ բնության գիրկ գնացեք: Այդպիսի բաները երեխաները միշտ հիշում են: Երեխայի համար գլխավորը մտերիմի հետ ժամանակ անցկացնելն է: 2. Երեխային մի պատմեք՝ ինչպես է պետք անել: Սեփական օրինակով ցույց տվեք Երեխաները ձեզնից ամեն ինչ են սովորում՝ ինչպես պահել իրեն, ինչպես խոսել, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Երեխայի վարքը ձեր վարքի արտացոլանքն է: Սովորեք խսոտովանել ձեր սխալները, դրանք շտկելու պատրաստակամություն դրսևորեք: Երբեք երեխայի հարգանքը չեք վայելի բղավելով և ծեծելով: Միայն անձնական օրինակը կօգնի իսկապես լավ մարդ դաստիարակել: 3. Երեխային սովորեցրեք օգնել ուրիշներին Երեխային ասեք, որ կարևոր է օգնել և հոգ տանել մյուսների համար: Ավելի լավ է՝ ցույց տվեք սեփական օրինակով: Երեխային սովորեցրեք 2 քայլ առաջ մտածել․ թող նախ մտածի հետևանքների մասին նախքան գործելը: Միաժամանակ նա պետք է հաշվի առնի՝ իր արարքներն ինչպես կազդեն մարդկանց վրա: 4. Երեխային շնորհակալական խոսքեր ասեք Հաճախ շնորհակալական խոսքեր օգտագործող երեխաները կարող են օգնել դրա կարիքն ունեցողին: Առանձնանում են առատաձեռնությամբ, բարությամբ, կարեկցելու ունակությամբ, մեծահոգությամբ: Այդպիսի երեխաներն իրականում իրենց ավելի երջանիկ և առողջ են զգում: Ծնողներին խորհուրդ է տրվում նախ երեխայի համար պարտականությունների որոշակի շարք սահմանել, հետո շնորհակալություն հայտնել դրանք կատարելու համար: Թող գովեստն արժանիորեն լինի, երեխայի համար առանձնահատուկ պարգև լինի: 5. Երեխային սովորեցրեք ավելի լայն տեսնել Շատ կարևոր է երեխային սովորեցնել լավ ունկնդիր լինել, չքննադատել հավատավոր և այլ ազգությունների մարդկանց: Ուրիշ մշակույթների նկատմամբ երեխայի բաց լինելը նրան դարձնում է բարի, սիրող և երջանիկ: Գլխավոր շեշտը դրեք նրա վրա, որ բոլոր մարդիկ հավասար են և լավ վերաբերմունքի են արժանի, հոգատարության և սիրո: Մաշկի գույնը և կրոնը դեր չեն խաղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր