ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:Առաջին ընթերցմամբ քննարկվել են երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այնուհետեւ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացություններ: Օրինագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հեղինակել են խորհրդարանում ներկայացված երեք խմբակցությունների ներկայացուցիչները՝ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Հարություն Բաբայանը: