00:00:00

Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանը զրկվում է իր նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց

17:24, 23 դեկտեմբեր 2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց քրեական հետապնդման ընթացքում Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման վերաբերյալ: Մասնավորապես, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքում պարզվել է, որ առկա է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս նրանց իրավունքների երաշխավորմանն առնչվող օրենսդրական խնդիր: Գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում: Թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է հասցեագրել նաև Սահմանադրական դատարան: Զեկույցն այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր