00:00:00

Բյուջեի ավելացումը ոչ թե տնտեսական հեղափոխության, այլ ստվերային տնտեսության կրճատման արդյունք է. ԼՀԿ պատգամավոր

16:05, 23 դեկտեմբեր 2019

Հայաստանում պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը, ներառյալ ֆինանսական կայունությունը, ինչը չափազանց կարեւոր է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտնեսագետ Արկադի Խաչատրյանը: Նրա խոսքով չափազանց դրական է պարտքի կայունացման միտումը. «տեսանելի են նաեւ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ունենք ստվերային տնտեսության կրճատում, ինչը ենթադրում է բյուջեի  ծախսային մասի ավելացում: Սրանք դրականն են: Այդ ամենը հիմքեր են ստեղծում տնտեսական խորը բարեփոխումներ եւ շեշտակի դրական արդյունքներ արձանագրելու համար»,-ասաց նա: Պատգամավորը չհամաձայնեց պնդմանը, որ բյուջեի ավելացումը բարեփոխումների եւ տնտեսական հեղափոխության արդյունքն է. «Դա ոչ թե մեր ակտիվ տնտեսական բարեփոխումների, այլ հակամարգային կոռուպցիայի արդյունքում ստվերային տնտեսության կրճատման արդյունք է, ինչը տեղի է ունեցել ի պատիվ ՀՀ վարչապետի»,-ընդգծեց Խաչատրյանը: Փաստը, որ 2020 թվականի համար նախատեսվել է 4,5-5 տոկոս տնտեսական աճ, ըստ նրա, լրջագույն սահմանափակող խնդիր է տնտեսական աճի համար. «Եթե մենք փորձենք ավելի բարձր աճ ունենալ, դա չի բերում ծավալների ավելացման, ավելի շատ մեծացնում է գնաճային ճնշումները, հետեւաբար, շեշտակի տնտեսական աճ ունենալու համար մենք պետք է մեր բոլոր ջանքերն ուղղենք տնտեսական ներուժ ավելացմանը: Դա երկու ուղղություն է ենթադրում՝ կապիտալ ծախսերի ավելացում, որը թերակատարվում է վերջին 2 տարում: Երկրորդը ներդրումներն են՝ ներքին եւ արտաքին»,-ասաց ԼՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ շատ կարեւոր է նաեւ արտադրողականության աճը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր