00:00:00

Չեմ բացառում, որ տարբեր օղակներում որոշակի սուբյեկտներ դիմադրում են. Սուրեն Պապիկյան

13:58, 23 դեկտեմբեր 2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ իր կարծիքով խոսքը բյուրոկրատական քաշքշուկների մասին է, երբ մեկ փաստաթուղթ կազմելը կարող է օրեր տևել, նաև չի բացառում, որ տարբեր օղակներում որոշակի սուբյեկտներ դիմադրում են։ Լրագրողներից մեկի հարցին, թե նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանն ու Մանե Թանդիլյանն ասում են, որ մեղքը ղեկավարներինն է, Պապիկյանն արձագանքեց․ «Երբևէ պարոն Արծվիկ Մինասյանի հետ այս թեմայով չեմ խոսել, բայց գործընկեր Մանե Թանդիլյանի հետ խոսել եմ, և սա բարդել իմ կամ իր, կամ վարչապետի վրա՝ որևէ մեկը բարոյական իրավունք չունի։ Քանի որ մենք մի համակարգի հետ ենք աշխատել, որը կացնահարելը պետության շահից չի բխում»,֊ընդգծեց Պապիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր