00:00:00

«Աստված քեզ հետ զինվոր ու բարի ծառայություն». Նաիրա Զոհրաբյանը` Հանրապետական հավաքակայանում էր

13:56, 23 դեկտեմբեր 2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորների հետ այցելել է Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան` ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Բարի ծառայություն զինվոր. Քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու։ Շրջեցինք հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցեցինք զինակոչի պատասխանատուների եւ ամենակարեւորը՝ զինվորների ու նրանց ծնողների հետ։ Հետեւեցինք վիճակահանության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը։ Աստված քեզ հետ զինվոր ու բարի ծառայություն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր