00:00:00

ՀՖՖ֊ն արտահերթ նիստ է անցկացնում

13:36, 23 դեկտեմբեր 2019

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին մեկնարկել և այժմ ընթանում է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում նախ կընտրվեն ՀՖՖ գործկոմի նոր անդամներ, որոնք էլ կընտրեն ՀՖՖ նոր նախագահին։ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը։ ՀՖՖ անդամ 34 ՀԿ-ներից 9-ի անդամությունը կասեցվել է, սակայն այդ որոշումները դեռ պետք է հաստատի ՀՖՖ արտահերթ ժողովը։ ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների 50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։ ՀՖՖ փոխնախագահը հանդես եկավ կարճ հայտարարությամբ: Նա ընդգծեց, որ կանոնադրության համաձայն նախագահի հրաժարականի դեպքում պարտականությունները դրվում են փոխնախագահի վրա, սակայն հաշվի առնելով հանգամաքը, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն ամբողջ կազմով հրաժարական է տվել, ինքը այդ իրադրությունը հաշվի առնելով հրաժարվում է վարել նիստը: Նիստը վարելու պարտականությունը իր վրա է սանձնել ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, ՀՖՖ հլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Վերջինս հայտարարեց, որ ժողովին ներկայացել են քվեարկության իրավունք ունեցող 25 պատվիրակներից՝ 24-ը: Ժողովին մասնակցում են նաև ներկայացուցիչներ միջազգային պատվիրակություններից: Նշենք, որ ժողովը ընթանում է լարված մթնոլորտում, քանի որ Թովմաս Գրիգորյանը ընթացակարգի հետ կապված անհամաձայնություն ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր