00:00:00

2020-ին բյուջեով նախատեսված է շուրջ 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն Պապիկյան

13:00, 23 դեկտեմբեր 2019

Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա հայտարարեց, որ 2020-ին բյուջեով նախատեսված է շուրջ 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, ինչը նախորդ տարիներին չի եղել: Նրա խոսքով, 2019-ին շուրջ 483 սուբվենցիոն հայտ էր հաստատվել, որից 462 ծրագիր կյանքի է կոչվել կամ 2020-ին կավարտվի. «Ես խոսում եմ շուրջ 16,4 մլրդ դրամի ծրագրերի մասին, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6,8 մլրդ դրամ, իսկ պետական ֆինանսավորումը՝ 9,6 մլրդ դրամ»,-նշեց նախարարը: Իսկ այս տարի համայքային ֆինանսավորմամբ իրականացվել է շուրջ 112 կմ ասֆալտապատում. «Մենք այս տարի սուբվենցիոն ծրագրերով ջրահեռացման համակարգի եւ խմելու ծրի հարցերով ունենք 41 այդպիսի ծրագիր: 39 համայնքներում իրականացվել է ոռոգման համակարգի աշխատանքներ: Շուրջ 58 համայնքներում անցկացրել ենք լուսավորության համակարգի ներդրում: Սրանք էներգախնայող համակարգեր են»,-նշեց Սուրեն Պապիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր