00:00:00

Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը. Էդուարդ Շարմազանով

12:26, 23 դեկտեմբեր 2019

Երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումը ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը,ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էէջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը Վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևը ինքն էր պնդում,թե իրեն ճնշում են՝ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում: Վերահաստատում եմ դիրքորոշումս. այո, Ալիևը ինքն էր հայտարարել իր վրա ճնշում լինելու մասին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը: Ավելին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ մեկ այլ առիթով հրապարակավ նշել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ վերադարձնելուց: Իսկ ի՞նչ է տեղի ունենում Փաշինյանի օրոք: Նույն հոդվածում, միգուցե հենց Փաշինյանի կողմից փորձ է արվում հակադարձել ինձ, թե Արցախը Հայաստան է և վերջ, ՀՀ վարչապետի արտահայտությունը սխալ չէ: Նման պնդումը ուղղակի զարմանալի ու տարօրինակ է: Այդ հայտարարությունից Հայաստանը և Արցախը որևէ դրական արդյունք չստացան: Մերը դիրքերը բանակցություններում թուլացան,որը ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խիստ քննադատությամբ: Թող Փաշինյանն ասի՝ որն է դրա դրականը: Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են: Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի: Ու մի փորձեք ձեր անգրագետ գնահատականները փաթաթել հանրության պարանոցին: Հ.Գ. Իսկ երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումը ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը,ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը: Մինչ 2020-ի մեկնարկը լավ կլիներ այդ հարցերի պատասխանները ՀՅ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունից: Հ.Հ.Գ. Տարին ավարտվում է, բայց օտարերկրյա գործակալներից լուր չկա: Լավ չի պարոն Վարչապետ, հեչ լավ չի»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր