00:00:00

«Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է». Գևորգ Պետրոսյան

10:59, 23 դեկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա ՀՀ Սահմանադրության իր տարբերակն է հրապարակել, որտեղ նշված է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (Նախագիծ) Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է: Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է: Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով: Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով: Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի: Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր