00:00:00

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին

10:18, 22 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5 կմ-ին «Wolkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մ գլորվել է մոտակա ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տիգրան Տ.-ն (ծնված 1999 թ.), Հարութ Յ.-ն (ծնված 1988 թ.), Էդիկ Մ.-ն (ծնված 1996 թ.), Գարիկ Գ.-ն (ծնված 1997 թ.) և Տիգրան Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր