00:00:00

Խոշոր վթար Վայոր ձորում. Nissan-ը բախվել է քարերին ու կողաշրջվել. կա վիրավոր

23:05, 21 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Վայոց ձորի մարզում, դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Ալլա Ալեքսանյանը՝ իր վարած Nissan մակնիշի 67 AL 333 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Ա. Ալեքսանյանը անհատ ձեռներեց է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր