00:00:00

ՌԴ բնակիչը ծեծելով մահվան է հասցրել իր նորածին որդուն՝ լացի պատճառով

21:41, 21 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում հարբած տղամարդը մահացու ծեծի է ենթարկել իր մեկ ամսական որդուն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին: Հաղորդվող տվյալներով՝ 29-ամյա հայրը մի քանի անգամ հարվածել է նորածնին, որից հետո նրան գետնին է նետել սեփական հասակի բարձրությունից: Ստացած վնասվածքներից երեխան մահացել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կատաղել է երեխայի լացի պատճառով: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ներկա պահին նա ձերբակալվել է, որոշվում է կալանքի տակ առնելու հարցը: Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբարովսկի բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հրացանից կրակել է իր մանկահասակ որդուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր