00:00:00

Հրդեհ Դիլիջանում. այրվել է 2 հա խոտածածկ տարածք, 100 կոճղ, ջերմահարվել է մոտ 100 դեկորատիվ ծառ

20:13, 21 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Փարադայս» հյուրանոցի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել են մոտ 2 հա խոտածածկ տարածք, 100 կոճղ և մասամբ ջերմահարվել՝ մոտ 100 դեկորատիվ ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից և 20 հրշեջ-փրկարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր