00:00:00

Շնորհակալ եմ այն անհատներին, որոնք իրենց հակաքարոզչության թիրախում են պահում «Լուսավոր Հայաստանը». Անի Սամսոնյան

19:06, 21 դեկտեմբեր 2019

«Լուսավոր Հայաստանը» այսօր խորհրդարանի երրորդ ուժն է եւ քաղաքական դաշտի էական դերակատարը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նրա խոսքով, այս դիրքն ու հեղինակությունը կուսակցությունը ձեռք է բերել թիմի շնորհիվ, որի անդամները սեփական վարկանիշով եւ քաղաքական բրենդի համադրությամբ կարողացել են արժանանալ վստահության: «Լուսավոր Հայաստանը»-ը քաղաքական դաշտի ընդգծված գաղափարական եզակի ուժերից մեկն է, որը ցանկացած քաղաքական իրադրության եւ ցանկացած քաղաքական գայթակղության պարագայում առաջնորդվում է իր սկզբունքներով եւ չի վախենում խոսել այդ մասին.,-ասաց Սամսոնյանը: Պատգամավորի խոսքով՝ նրանց քաղաքական ուժը միշտ  ներկայացնում է այլընտրանքային լուծումներ եւ առաջարկներ, որը ըստ նրա, քաղաքական մրցակցության մեջ կարեւոր եւ պարտադիր է. «Լուսավոր Հայաստանը» անձերից բաղկացած թիմ է, որը կուսակցության ներսում մշտապես քննարկում է ստեղծել ինստիտուտներ, եւ ստեղծում է։ Ինստիտուցիոնալ մտածողությունը արտացոլվում է նաեւ ՀՀ պետական կառավարման վերաբերյալ գաղափարական մոտեցումներով»,- նշեց պատգամավորը։ Նրա խոսքով՝  կուսակցության անվան նպատակը կրթելն է, որը շարունակական աշխատանքի շնորհիվ  նրանք փորձում են հասնել կատարելության. «Ուզում եմ «Լուսավոր Հայաստանի» 4-ամյակի առթիվ շնորհավորել այն անհատներին, այն խմբերին, որոնք իրենց հակաքարոզչության  թիրախում են պահում «Լուսավոր Հայաստանին»: Հարգելի մեր ընկերներ, դուք այդպիսով մեծ ուծ եւ եռանդ եք հաղորդում մեզ, դուք միավորում եք մեզ: Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար»,-ասաց Սամսոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր